Հասարակություն

Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Արշակյան

WRed
Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․  Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգ ու կանոն հաստատելու համար։

Հարցը հետևյալն է, մի՞թե չենք սովորելու հերթ կանգնել` նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկա ծավալների դեպքում։

Հարգելի թոշակառուներ, մեր սիրելի տատիկներ և պապիկներ, մնացեք տանը և փոստատարները օրերի ընթացքում Ձեր թոշակները կհասցնեն տուն, պետք չի գնալ և հերթ կանգնել փոստի բաժանմունքների դիմաց»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250