Հասարակություն

Մենք այսօր ունենք հարյուրավոր վարակակիրներ, տասից ավելի մահեր, դուք ինձ հանրաքվեի մասին հարց եք տալիս․ Մարուքյան

WRed
Մենք այսօր ունենք հարյուրավոր վարակակիրներ, տասից ավելի մահեր, դուք ինձ հանրաքվեի մասին հարց եք տալիս․ Մարուքյան

Հանրաքվեն չեղարկելու ճանապարհն այն է, որ Ազգային ժողովն ինքն իր որոշումը հետ կանչի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իրավաբաններ կան, որ ասում են՝ հնարավոր չէ հետ կանչել, բայց այս օրենքը որ ընդունվեց, արդեն հնարավոր է հետ կանչել: Ես կարծում եմ, որ կեղծ օրակարգ է: Մենք այսօր ունենք հարյուրավոր վարակակիրներ, տասից ավելի մահեր, դուք ինձ հանրաքվեի մասին հարց եք տալիս: Ի՞նչ հանրաքվե: Իշխանությունը էդ օրակարգերով է զբաղված, դրա համար ենք էս օրն ընկել»,-ասաց նա:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250