Հասարակություն

Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

WRed
Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

Ասողին լսող էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կիսվել մեկ ամիս առաջվա իր գրառմամբ․

«Գիշերային մտորումներ

Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, թշնամին՝ անտեսանելի, չար կախարդի նման ակնթարթորեն փռեց թևերը քաղաքի վրա և բոլորը քարացան իրենց տներում ու մնացին քարացած:
Մի քանիսը, շատ խիզախներից՝ սպիտակ խալաթներ հագած, մեծ դժվարությամբ սկսեցին պայքարել թշնամու դեմ և օգնել քարացածներին: Պայքարում էին ինքնամոռաց, անձնվեր, թողած իրենց ընտանիքներին և վստահ, որ կհաղթեն ու մարդիկ կկենդանանան քարացած վիճակից: Պայքարը անհավասար էր ու անհույս, բայց սպիտակ խալաթավորները համառ էին ու խելացի:
Քիչ- քիչ , մեծ դժվարությամբ սայլը տեղից շարժվեց և հույսի նշույլներ ծագեցին: Սակայն քարացած քաղաքացիներին թվաց, թե թշնամին հեռացել է և դուրս վազեցին տներից, լցվեցին փողոցներն ու հրապարակները, սկսեցին ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել: Սպիտակ խալաթավորները վազում էին մեկից մյուսի մոտ և հորդորում տներում մնալ, բացատրում, որ պայքարը չի վերջացել, խնդրում չխանգարել կռիվը հաղթական ավարտին հասցնել: Իսկ մարդիկ չէին լսում, կարծես խլացած ու ցնորված տոնում էին ու հրճվում:
Իսկ թշնամին հավաքել էր ուժերը և…
Ի՞նչ եղավ հետո:
Գուշակեք ինքներդ:
Չէ՜, մի՜ գուշակեք, ընդամենը մնացեք տանը, լսեք մեր հորդորները: Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ:

P.S. Պայքարում ենք միասին»,- գրել է Պողոսյանը։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250