Հասարակություն
Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության․ բժիշկ Պատրիկյան
WRed
Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանն, ով վարակվել և արդեն ապաքինվել է այս հիվանդությունից:
«Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», - նշեց բժիշկը:
Բանախոսն ազգաբնակչությանը կոչ արեց կրել դիմակ և ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն, և այս րոպեից կանոնները պահելու դեպքում արդեն հունիսի վերջին օրերին հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային վարակը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
WRed
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
WRed
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
WRed