Հասարակություն

Ուժային կառույցների աշխատակիցներին վերաբերող այդ շոուի հետ մենք կապ չունենք․ «Վիլլա հիլսի» փոխտնօրեն․ Tert

WRed
Ուժային կառույցների աշխատակիցներին վերաբերող այդ շոուի հետ մենք կապ չունենք․ «Վիլլա հիլսի» փոխտնօրեն․ Tert

Այդ պարային համույթի հետ կապված մենք ոչ կապ ունենք, ոչ տեղեկություն ենք ունեցել, դա եղել է շու ծրագիր, որը կազմակերպել է կոնկրետ միջոցառման պատվիրատուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում այս մասին  ասել է  «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հովհաննես Նալբանդյանը՝ անդրադառնալով սոցանցերում հրապարակված տեսանյութին, որտեղ բեմադրված է, որ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են հարսանիք:

Նա նշել է, որ, բնականաբար, չի կարող ինֆորմացիա տրամադրել, թե ով է եղել միջոցառման պատվիրատուն: «Միջոցառմանը մասնակցել է մոտ 30 հոգի: Այսինքն՝ 30 հոգանոց միջոցառում է եղել, սեղաններին նստած են եղել 5 հոգուց ոչ ավել, սեղանները մեկը մյուսից եղել են 2 մետր հեռավորության վրա: Այն, ինչ պահանջվում է ըստ օրենքի, մեր կողմից պահպանվել է: Պարբերաբար ախտահանում է տեղի ունեցել ալկոգելով, մարդիկ եղել են դիմակներով, բնականաբար ոչ սնվելու ընթացքում»,- ասել է

 նա:

Ըստ փոխտնօրենի՝ որևէ արտառոց բան չի եղել, այդ պարային համույթն է միայն և ոչ ոք տեղյակ չի եղել, թե ինչ է լինելու:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250