Պատահարներ

Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը շրջվել է ձորակը․ կա տուժած

WRed 1 րոպե 125 դիտում
Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը  շրջվել է ձորակը․ կա տուժած

Հուլիսի 18-ին, ժամը 11:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի արտերից մեկում տեղի է ունեցի ՃՏՊ․ կոմբայնը գլխիվայր շրջվել է, կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը  շրջվել է ձորակը (մոտ 6 մ): 

Փրկարարները վարորդ Կարապետ Գ․-ին դուրս են բերել կոմբայնի սրահից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և շրջված հատվածում իրականացրել լվացման աշխատանքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250