Պատահարներ

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

WRed 235 դիտում
Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 19։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250