Պատահարներ

Այսօրվանից սկսելու ենք զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով. Հայկ Չոբանյան

WRed 119 դիտում
Այսօրվանից սկսելու ենք զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում մեծ թափով կատարվում են վերականգնողական աշխատանքներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

 

«Առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալ բնականոն աշխատանքին, տնտեսական կանքին ու վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսի փոխարինել զարգացման ծրագիրը», - նշեց նա։

 

Հայկ Չոբանյանը նաև ավելացրեց, որ այսօրվանից սկսելու են զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։

 

«Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը», - ասաց մարզպետը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250