Հասարակություն
Ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին
WRed
316 դիտում
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայ–ադրբեջանական վերջին լարվածության հետ կապված թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին։
Հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը նշել է, որ չեզոքություն պահպանելու փոխարեն ցեղային պատճառներից ելնելով, Ադրբեջանին բացահայտ աջակցող հայտարարություններն ավելի են մեծացնում լարվածությունը։
Փայլանը հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի գլխավոր դիվանագետին
- 1. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։
- 2. Դեռևս չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն մեծացնում է հարցերը:
- 3. Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զենք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։
- 4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:
- 5. Թուրքիան, եթե ցեղային պետություն չէ, ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։
- 6. Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։
- 7. Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին։
- 8. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
WRed
306
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
WRed
1 րոպե
191
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
WRed
1 րոպե
220
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
WRed
1 րոպե
171
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի
1 րոպե
170
1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. Դատախազություն
1 րոպե
222
Արցախի ֆոնին նկարվելու համար բերման են ենթարկվել. Ռոման Երիցյան
1 րոպե
268
Սրբուհի Գալյանը` 1 տարեկան երեխայի ծեծի դեպքի մասին
1 րոպե
298