Հասարակություն

Արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման, խնջույքների անցկացման արգելքի անտեսման դեպքեր. ՍԱՏՄ

WRed
Արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման, խնջույքների անցկացման արգելքի անտեսման դեպքեր. ՍԱՏՄ

Աշխատանքային նոր շաբաթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները սկսել են կրկնայցերով և լայնածավալ դիտարկումներով: Այս  մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպությունները: Մայրաքաղաքի այս համայնքում ՀՀ պարետի որոշումները պահպանվել են ամենայն պատասխանատվությամբ. բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե՛ խնջույքների կազմակերպման և անցկացման արգելքի անտեսմանը, և թե՛ անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին:

Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որին կհետևեն պատժամիջոցները՝ կասեցումների և վարչական տուգանքների տեսքով:

ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250