Հասարակություն

Տեղեկություն ենք ստացել, որ ոստիկանության հատուկ ուժեր են տեղափոխվում Ամուլսարի մոտ. ՀԲՃ

WRed
Տեղեկություն ենք ստացել, որ ոստիկանության հատուկ ուժեր են տեղափոխվում Ամուլսարի մոտ. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Տեղեկություն ենք ստացել, որ ոստիկանության հատուկ ուժեր են տեղափոխվում Ամուլսարի մոտ: Ջերմուկ համայնքի բնակիչները հիմա հավաքվում են այնտեղ՝ հերթական անգամ պահանջելու, որ Ամուլսարի տարածքում «վերանորոգման աշխատանքի տպավորություն» ստեղծող վեց աշխատողները դուրս գան այնտեղից:

Նման բարդ և վտանգավոր իրավիճակում շատ կարևոր ենք համարում, որ ամբողջ համայնքը և Վայոց ձորի մոտակա մյուս բնակավայրերի բնակչությունը մոբիլիզացվի՝ ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, երեխաները:

Ոստիկանության բռնությունը պետք է բացառվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250