Այլ

Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ

WRed 1 րոպե 243 դիտում
Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Հելգա Շմիդն այսօր հայտարարել է, որ մի քանի օր է՝ ԵՄ-ին չի հաջողվում կապ հաստատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փորձել է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են եղել։

«Եվրախորհրդի ղեկավարը վերջին օրերին փորձել է կապվել Լուկաշենկոյի հետ, սակայն նրան չի հաջողվել»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին:

Նույն նիստում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: 

Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։ 

«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250