Քաղաքականություն
Լուկաշենկոն հեռացրել է ցուցարարներին աջակցություն հայտնած դեսպանին
WRed
Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյը հեռացվել է պաշտոնից և զրկվել դիվանագիտական կոչումից։ Ինչպես հայտնում է «Наша нива» պարբերականը, հրամանագրում նշվում է, որ նա հեռացվում է պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար։
Լրատվականը նշում է, որ դեսպանն ավելի վաղ կոչ էր արել վերահաշվարկել քվեները և առաջարկել էր բաց դատական նիստեր անցկացնել նրանց հանդեպ, ովքեր բողոքի ակցիաների ժամանակ ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին։
Ավելի վաղ Լուկաշենկոն հեռացրել էր Սլովակիայում դեսպան Իգոր Լեշչենյային, ով հրապարակավ դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ կոշտ ուժի կիրառումը։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
WRed
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
WRed
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
WRed
«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ. Ինչ հարցեր են քննարկել
WRed