Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել
Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել՝ անդրադառնալով Միրչա Լուչեսկուի մահվանը։
Ռումինացի լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն մահացել է 81 տարեկան հասակում։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ռումինացի լրագրող Էմանուել Ռոսուն:
Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում հուզիչ գրառում է կատարել՝ ցավակցելով մարզչի մահվան կապակցությամբ և ընդգծելով նրա կարևոր դերը իր մասնագիտական կայացման և միջազգային կարիերայի մեկնարկի գործում։
«Միստեր, դուք իմ առաջին մարզիչներից մեկն էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել իմ միջազգային կարիերան։ Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ապրել այն, ինչի մասին երազել էի դեռ մանկուց։ Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, վստահության և ինձ օգնելու համար՝ դառնալու այն խաղացողն ու մարդը, որը ես այսօր կամ: Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի և խաղի իսկական տեսլականի։ Հանգչիր խաղաղությամբ, միստեր։ Դուք միշտ շատ հատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը։
Լուչեսկուն համարվում է Չեմպիոնների լիգայի և ազգային հավաքականների պատմության ամենատարեց մարզիչը։ Նա իր ղեկավարած թիմերի հետ նվաճել է 35 գավաթ: