Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է

Ofelya

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխությունները, որոնք արդեն տեղադրվել են հանրային քննարկման e-draft հարթակում։


Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է նրան, որ քաղաքացիները և տնտեսվարողները ավելի հարմարավետ զգան իրենց աշխատանքային հարաբերություններում։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներդնել երկու կարգավորում՝ ծնողական ժամ և ճկուն աշխատանքային գրաֆիկ։


Ծնողական ժամի ներդրման նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողներին՝ նրանց տրամադրելով ավելի կարճ աշխատաժամանակ։ Մասնավորապես, մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի 30 րոպեով, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողների դեպքում՝ մինչև 1 ժամով։


Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250