Քաղաքականություն

Հայտնի է, թե ովքեր կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները

Edita
Հայտնի է, թե ովքեր կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները

Ուրբաթ օրը Իսլամաբադում նախատեսվող բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը` Ջեյ Դի Վենսը։


Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում նախատեսված բանակցություններում Իրանի պատվիրակությունը կգլխավորի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ամերիկյան բանակցային թիմի ղեկավարն էլ կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


Իրանին ներկայացված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կմեկնարկեն ուրբաթ օրը Իսլամաբադում։ Տեղեկությունը հաստատել էր նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250