Հասարակություն

Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է. Շարմազանով

WRed
Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը:

Տևական ժամանակ է Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ ` անվտանգության ապահովումը:

Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև:

Այսպես, Արցախի ժողովրդի պայքարը պայքար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է:

Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Անվտանգության ապահովումը, իհարկե, կարևոր է, բայց հարցի անկյունաքարը չէ:

Մի պահ պատկերացնենք,թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում, ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ:

Մի առիթով ասել եմ,որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպառնում,բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա:

Հետևաբար ակնայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Եւ ուրեմն, Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250