Պատահարներ

Երևան-Սևան ճանապարհին այրվել են «Bentley»-ի անվադողը և շարժիչի հատվածը

WRed
Երևան-Սևան ճանապարհին այրվել են «Bentley»-ի անվադողը և  շարժիչի հատվածը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 05։38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 36-րդ կմ-ին այրվել են «Bentley» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Հ․) անվադողը եւ շարժիչի հատվածը՝ մասամբ:  
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:00-ին: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250