Պատահարներ

Գեղարքունիքում 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով նրա 65-ամյա հայրը մահացել է

WRed
Գեղարքունիքում 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով նրա 65-ամյա հայրը մահացել է

Այսօր, սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր, ով անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

[eaee9e56ab01c0537e7d3e6b529b9a15.jpg]

[c24cbdc414f35592a7f712d1e5b659ac.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250