Հասարակություն

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

WRed
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

Այսօր Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել սահմանները։

Նրանք նաև պահանջում են վարչապետից իջնել և հանդիպել իրենց հետ՝ ներկայացնելով, թե ինչ փուլում են այս պահին ՌԴ-ի հետ բանակցությունները։

«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, սակայն իր պատասխանը պատասխան չէր, որը չի ընդունվում. բանակցեք ՌԴ-ի հետ, թող ընդունի։ Նայում ենք կորոնավիրուսի տվյալները բավականին իջել են, որը թույլ է տալիս նաեւ ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ։ Մենք ԵՏՄ անդամ ենք, որն առավելություններ ունի տեղաշարժվելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նաև նշեց, որ պատկան մարմիններն իրենց հստակ պաասխան չեն տվել։ «Ինձ թվում է՝ իրենք ընդամենը չեն բանակցում։ Ու հիմա բոլորին դրդում եք ինքնասպանության»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250