Հասարակություն
Դիմակ կրելու պահանջն ուժի մեջ է
WRed
Կարանտինի պայմաններում դիմակների կրումը պարտադիր է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ կարևորելով, որ առայժմ պարտադիր կմնան նաեւ սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։
Այսուհետ, սակայն, պարետատան փոխարեն կորոնավիրուսի վերաբերյալ որոշումներ կկայացնի Առողջապահության նախարարությունը։ Պարետատունն այսօրվանից չկա, չի գործելու։ Եթե նախկինում կար պարետատուն, ապա հիմա իրավիճակը կարգավորվելու է Առողջապահության նախարարի որոշումներով։
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայաստանում այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին:
[fe03dd99ff6f01f3e7c8058297b4864c.png]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
WRed
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
WRed
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
WRed