Հասարակություն

Չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավորումը. Մակունց

WRed
Չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում  Արայիկ Հարությունյանի պաշտոնավորումը. Մակունց

Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով, և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք, առաջինը ես իմ մասին եմ խոսում:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը և հարցին, թե գո՞հ 

են նախարարի աշխատանքից:

«Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավորումը առնվազն այս պահին: Այնպես որ առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»:

Ինչ վերաբերում է կարանտինին, ապա Լիլիթ Մակունցը նկատեց, որ համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է: «Արտակարգ դրությունը իրենից ենթադրում է շատ ավելի խիստ սահմանափակումներ, քան արտակարգ իրավիճակը: Դրանով պայմանավորված, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկն է եղել և մենք փոխել ենք ռեժիմը: Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն, պարզապես որոշակի մեղմացումներ առանձին դեպքերում կան»,-ասաց նա և օրինակ բերեց մշակութային հաստատությունների աշխատանքը, բուհերի, դպրոցների աշխատանքի վերսկսումը:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250