Հասարակություն

Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք. առևտրականները բողոքում են մաքսատուրքերի բարձրացման դեմ

WRed
Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք. առևտրականները բողոքում են մաքսատուրքերի բարձրացման դեմ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մաքսատուրքերի բարձրացումը կնպաստի ապրանքի բարձրացմանը, որին նաև հասարակությունը պատրաստ չէ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Կառավարությունից ավելի հստակ պատասխան են ուզում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի նախագահը օրինակ էր բերել, թե կան խանութներ, որտեղ մեկ վերնաշապիկը 30 հազար դրամ է, և մի քանի տոկոսով ապրանքի բարձրացումն էական տարբերություն չի տա, սակայն, ըստ վաճառողի, ոչ բոլորն են դրան պատրաստ, քանի որ եթե որոշել են տոնավաճառներից օգտվել և այնտեղից հագուստ գնել, ապա նույնիսկ 500 դրամով գնի բարձրացումն էական տարբերություն է տալու:

«Մեզ ասել են, որ այս ընթացքում պետք է մեզ պատասխան տան, բայց այդ պատասխանը դեռ չկա: Մենք Կառավարության դեմ ոչինչ չունենք, մեզ պետք է, որ մեր ընտանիքներին պահենք»,- ասաց նա և հավելեց, որ նման որոշումներ եղել են նաև նախկին Կառավարության ժամանակ, սակայն քննարկումների արդյունքում խնդիրը լուծվել է և նման ալիք, որ հիմա է բարձրացել, չի եղել:  «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես որպես քաղաքացի խնդրում եմ Ձեզ, որ խնդրին լուծում տաք, բերեք նախկին դիրքին, կամ մի քիչ էլ ցածր գնի հասցրեք, որ մենք աշխատենք ու մեր ընտանիքներին կարողանանք պահել»:

Նա նշեց, որ կան մարդիկ, որոնք իրենց ապրանքը պահեստում են դրել, քանի որ չի վաճառվում և չեն էլ կարող նախկին գնից երեք անգամ թանկ վաճառել, և ընդունված օրենքը չի աշխատի:

Անհատ ձեռնարկատերերից  մեկը Կառավարության ներկայացուցիչների հետ է զրուցել, որոնք էլ նրան ասել են, որ խնդրի մասին քննարկում է իրականացվում և լուծման մասին տեղյակ կպահեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250