Քաղաքականություն
Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրերը
WRed
Չի համապատասխանում իրականությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հերքեց լուրը, թե օրենսդիրից տեղափոխվելու է գործադիր՝ արդարադատության փոխնախարար աշխատելու նպատակով:
Իսկ թե ինչ է կատարվում հիմա իրենց խմբակցության ներսում, մամուլում պարբերաբար խոսվում է այս կամ այն պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին, Գրիգորյանը պատասխանեց. «Խմբակցությունում ախատանքային գործընթացից բացի, այլ բան չի կատարվում»:
Նա նշեց, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ բոլոր լուրերը, եթե համապատասխանեին իրականությանը, «Իմ քայլի» ցուցակն արդեն սպառված կլիներ:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
WRed
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
WRed
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
WRed
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
WRed