Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

WRed 1,308 դիտում
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։

Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կոնտակտը տարբեր ձևաչափերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250