Հասարակություն

Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ

WRed 150 դիտում
Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
«Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ. Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։
Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։

Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։ Քաղաքաշինության նախարարությունը կատարում է վերահսկողություն»,- գրված է հայտարարությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250