Քաղաքականություն

Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին

WRed 392 դիտում
Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250