Այլ
Թուրքիան սկսում է COVID-19-ի դեմ պատվաստումը
WRed
215 դիտում
Թուրքիան հինգշաբթի կամ ուրբաթ օրվանից կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումը: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան նույնպես աստիճանաբար կվերացնի սահմանափակող միջոցառումները, քանի որ ամենօրյա վարակները նվազում են, հաղորդում է Reuters-ը: Թուրքիան ձեռք է բերել 50 միլիոն չափաբաժին չինական Sinovac CoronaVac պատվաստանյութ: Երկիրը մտադիր է գնել նաեւ 4,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որը մշակվել է Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից՝ եւս 30 միլիոն չափաբաժին գնելու հնարավորությամբ: Էրդողանն ասել է, որ պատվաստումների գործընթացը կսկսվի կամ հինգշաբթի, կամ ուրբաթ՝ համաձայն կառավարության կողմից սահմանված պատվաստումների ծրագրի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա երկխոսություն, սահմանազատում և ներքաղաքական քննարկումներ
1 րոպե
34
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա կրթաթոշակներ, աջակցություն ԵՄ-ից, լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա. սպորտից մինչև քաղաքականություն
1 րոպե
95
Լուրերը մեկ տողով. Գերիների հարց, պատերազմ, նավթ և քաղաքական հայտարարություններ
1 րոպե
112