Այլ

Թուրքիայի ԱԳ նախարարը հունվարի 21-ին կմեկնի Բրյուսել

WRed 286 դիտում
Թուրքիայի ԱԳ նախարարը հունվարի 21-ին կմեկնի Բրյուսել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 21-ին կայցելի Բրյուսել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:

«Մենք կարող ենք հաստատել, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցը կկայանա հունվարի 21-ին»,- հայտարարել է վերջինս:

Ստանոն չի պարզաբանել կայանալիք այցի օրակարգը, ինչպես նաև չի պատասխանել լրագրողների հարցերին Թուրքիայի դեմ Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անելու համար ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու հանավանականության մասին:

Դեկտեմբերի 10-11-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում միության անդամ երկրների ղեկավարները որոշում էին կայացրել մարտին կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ հաշվետվություն նախապատրաստել Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման և հնարավոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250