Այլ

Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով մահացել է 13 մարդ. կան հարյուրավոր տուժածներ

WRed 228 դիտում
Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով մահացել է 13 մարդ. կան հարյուրավոր տուժածներ

Ճապոնիայում առնվազն 13 մարդ է մահացել, ևս 250-ը՝ տուժել ձյան ռեկորդային առատ տեղումների հետևանքով՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Բնական աղետից առավելապես տուժած երեք պրեֆեկտուրաների իշխանությունները դիմել են երկրի կառավարությանը օգնություն ստանալու համար: Ավտոմայրուղու վրա ավելի քան 1200 ավտոմեքենա խրվել է ձյան մեջ:

Ծագող արևի երկրի տուժած շրջանների իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250