Այլ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Unknown 226 դիտում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ՝ ամերիկյան Pfizer  և  գերմանական BioNTech ընկերությունների  արտադրած դեղամիջոցով: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է արգենտինական La Nacion թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:Հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ինչպես նշում է պարբերարականը , հովվապետին տրվել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդը նա կստանա երեք շաբաթվա ընթացքում:

Վատիկանում Հռոմի պապի պատվաստման մասին տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Վերջերս տված հարցազրույցում 84-ամյա պապը հայտարարել էր  պատվաստվելու իր մտադրության մասին՝ նշելով, որ  «յուրաքանչյուրի բարոյական պարտքն է պաշտպանել ուրիշների առողջությունն ու կյանքը»:

Չորեքշաբթի օրը ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտարարել է ,որ Վատիկանում պատվաստումներ են սկսվելու։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250