Ջալալ Հարությունյանի վիրավորումը ներկայացնող տեսանյութի վայրի տեղորոշումը. Media.am
Արցախյան երկրորդ պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվեց պաշտոնից։ Նախագահի խոսքերով՝ ազատման պատճառը մարտական դիրքում նրա ստացած վիրավորումն էր։
Հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլը գրեց Ջալալ Հարությունյանի մահվան մասին, իսկ Յություբում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածում ընթացքի մեջ գտնվող մեքենային։ Տեսանյութը լայն տարածում գտավ ինչպես հայկական և ադրբեջանական, այդպես էլ ռուսական և թուրքական մամուլում։ Տեսանյութը ներկայացվում էր որպես Ջալալ Հարությունյանի և իր թիմակիցների սպանության ապացույց։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ ադրբեջանական աղբյուրներում առկա տեսանյութը որևէ առնչություն չունի Ջալալ Հարությունյանի վիրավորման հետ՝ կրկնելով, որ ՊԲ հրամանատարը վիրավորվել է մարտական դիրքում:
Media.am-ին հաջողվել է տեղորոշել տեսանյութում երևացող հարվածի և մեքենայի պայթյունի վայրը։ Այն իսկապես արվել է Արցախի Հանրապետության տարածքում, մասնավորապես Մարտունի քաղաքի մոտակայքում։
[39fcccb48fb36698e5cf74f0776b221e.jpg]
[de115548c84d08548eb7518f52bbe7de.jpg]
Համեմատենք
[d1b3acb395604090592f9466eb034c42.jpg]
Տելեգրամյան ալիքներով, հետագայում նաև լրատվամիջոցներով տարածվեցին պայթեցված մեքենայի լուսանկարները: Համեմատելով տեսանյութը՝ տարածված լուսանկարների հետ, հասկանում ենք, որ դրանք իսկապես նույն վայրում են արված։
[d786aafa91e060fca2261366578ee79a.jpg]
Լուսանկարներից վերջնականապես համոզվում ենք, որ տեսանյութն արված է Մարտունի տանող ճանապարհին։
[cb3ded86684e4c3e5b61bf087ae6931a.jpg]
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում