Հասարակություն
20-ից ավելի գերինե՞ր են վերադառնում Հայաստան
WRed
2,733 դիտում
Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:
Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու. «Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
Բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ փոխվարչապետի գրասենյակ, որտեղից հայտնեցին, որ իրենք էլ փորձում են ճշտել լուրը: Նշեցին, որ ոչ կարող են հաստատել լուրը, ոչ էլ մերժել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
43
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
89
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
343
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
480