Պատահարներ
Կոտայքի Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցում ավտոկռունկը կողաշրջվել է
Unknown
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից հետո ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Unknown
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Unknown
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Unknown
Շորժա գյուղի մոտակայքում քիչ առաջ գրանցվել է 2-րդ երկրաշարժը. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Unknown