Պատահարներ

Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարը. տուժել է 7-ամյա երեխա

Unknown
Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարը. տուժել է 7-ամյա երեխա

Փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Արգիշտի Բ.-ն իր վարած Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պաjմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 7-ամյա Լյուսյա. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արգիշտի Բ.-ն ծառայում է է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250