Պատահարներ

Աբովյան քաղաքի կահույքի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Unknown
Աբովյան քաղաքի կահույքի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 31-ին՝ ժամը 12:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող «Էլլար» կահույքի արտադրամասում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի լաքապատման սրահում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։39-ին, մարել՝ 13։05-ին։ Այրվել է մոտ 50 քմ չորացած լաք և սոսինձ, երկու փայտե պատուհան (մոտ 6 քմ) և կառուցատարր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250