Պատահարներ
Լոռու մարզում ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. 2 մարդ հոսպիտալացվել է
Unknown
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Տարոն Ալեքսանյանը իր վարած ցանկապատի բետոնե սյուներով բեռնված ՍAZ Պատրիոտ մակնիշի ավտոմեքենայով Ջրաշեն գյուղի «Փամպ» կոչվող հանդամասում կողքի է սահել և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Տ. Ալեքսանյանն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Լևոն Մխիթարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Ալեքսանյանը աշխատում է «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունում՝ որպես գիտական ղեկավար, իսկ Լ. Մխիթարյանը՝ նույն կազմակերպությունում ՝ որպես տարածաշրջանի ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Unknown
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Unknown
Lexus-ը կոտրել է գովազդային վահանակ, 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
Unknown
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում
Unknown