Քաղաքականություն

Ինձ թույլ չտվեցի իմ իմացած տեղեկությունը, որը դեռևս հաստատված չէր, լայնորեն PR անել. Զոհրաբյան

Unknown 223 դիտում
Ինձ թույլ չտվեցի իմ իմացած տեղեկությունը, որը դեռևս հաստատված չէր, լայնորեն PR անել. Զոհրաբյան

Մենք բոլորս էլ տարբեր աղբյուրներով տեղեկություն ունեինք, որ առաջիկա օրեին 20-22 ռազմագերի է վերադառնալու, բայց ես ինձ թույլ չտվեցի իմ իմացած տեղեկությունը, որը դեռևս հաստատված չէր, լայնորեն PR անել, ինչպես դա անում էին իմքայլական պատգամավորները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Զարհուրելին այն է, երբ ես գիտեմ, որ որոշ ծնողների ասել էին՝ եղեք օդանավակայանում, ծնողներն էլ հագուստով քաղցրավենիքով եկել էին օդանավակայան, մարդիկ տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռը գալիս է դատարկ: Ուզում եք ինձ համոզել, որ որևէ մեկը չգիտեր, որ պայմանավորվածությո՞ւն է խախտվելու: Սա դեռ երկար վերլուծելու խնդիր է, թե ինչո՞ւ գերիները չվերադարձվեցին: Ես կարծում եմ, որ եթե պետությանդ հարգում են, գոնե պետք է ասեին՝ մի՛ թռեք, խնդիրներ են առաջացել, բայց ինքնաթիռը գալիս է դատարկ »,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ ապացույց է, որ պարտված ղեկավարը չի կարող խնդիր լուծել և հաղթահարել պատերազմի հետևանքները:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ տարբեր պատգամավորներ, այդ թվում ՝ ԱԺ կին փոխխոսնակը երբ խոսում է խաղասիրության մասին, իսկ միևնույն ժամանակ Բաքվի ռազմաարդյունաբերական գործարանում արտադրում են «Իթի գովան» անվամբ ԱԹՍ, ինչը թարգմանաբար նշանակում է սատկացնել շան նման։


ԲՀԿ պատգամավորը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց. «Դուք գիտեի՞ք, որ ինքնաթիռը, որը գնում է Բաքու վերադառնալու է դատարկ: Եթե չգիտեիք, ապա ի՞նչ եք անում ձեր պաշտոնում։ Ի պաշտոնե, դուք պարտավոր էիքայդ ամենի մասին տեղյակ լինեիք։ Եթե չգիտեիք, հենց հիմա դուք պետք է հրաժարականի դիմում տաք և հեռանաք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250