Պատահարներ
Խոշոր ավտովթար Արտաշատում. բժիշկները պայքարում են ոստիկանության 4 վիրավոր ծառայողների կյանքի համար
Unknown
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ոստիկաններն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ բոլոր վիրավորները եղել են ոստիկանության համազգեստով։ Կայքի տեղեկություններով՝ նրանք ծառայում են ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում
Unknown
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Unknown
34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի, 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց
Unknown
Սպանություն՝ Երևանի կենտրոնում. թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Unknown