Պատահարներ
Արմավիրում գողացել են ոռոգման ջրի խողովակները․ պատճառվել է 4.000.000 դրամի վնաս
Unknown
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 40-ամյա մի տղամարդ մարտի սկզբներին և ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի ոռոգման պոմպակայանի հարակից տարածքում կտրել է Արմավիր քաղաքի բարեկարգման տնօրինության հաշվեկշռում գտնվող 11,5 մ երկարությամբ և 82 սմ տրամաչափի ոռոգման ջրի 17 խողովակները։
Խողովակներից 8-ը գողացել էր, իսկ մնացածը պատրաստվում էր գողանալ՝ այդպիսով համայնքապետարանին պատճառելով մոտ 4.000.000 դրամի վնաս:
40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում
Unknown
Այգուց հավաքած տապակած կանաչի. 12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է
Unknown
Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Unknown
Որդին դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գողացել են հանգուցյալ մոր ոսկե մատանին
Unknown