Պատահարներ

Փրկարարներն Արփա գետից ավտոմեքենան են դուրս բերել

Adrine Nidelyan
Փրկարարներն Արփա գետից ավտոմեքենան են դուրս բերել

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:08-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 111-րդ կմ-ի մոտակայքում Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 1985 թ.)։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250