Պատահարներ

Mercedes-ը հրկիզելու փաստով հարուցվել է քրգործ, կա կասկածյալ, ինչ-որ անձինք էլ տուժածի հետ բանակցություններ են վարում

Unknown
Mercedes-ը հրկիզելու փաստով հարուցվել է քրգործ, կա կասկածյալ, ինչ-որ անձինք էլ տուժածի հետ բանակցություններ են վարում

Ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր.օր-ի 185 հոդվածի 1-ն մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com։

Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 9-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Լիլիթ Ադյանին պատկանող Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով։

Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և քրեական գործի շրջանակում կա կասկածյալ, ով Վարդենիսի բնակիչ է։ Տեղեկություններով՝ տուժած մեքենայատիրոջ ընտանիքի հետ ինչ-որ անձինք էլ բանակցություններ են վարում՝ խոստանալով փոխհատուցել պատճառված վնասը, միայն թե բողոքը հետ վերցնի ոստիկանությունից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250