Պատահարներ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ

Unknown
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները  հայտնաբերել են թմրամիջոցների ներնետված փաթեթ

2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250