Պատահարներ
Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա. երկուսը եղբայրներ են
Adrine Nidelyan
Ուշագրավ է այն հանգամանքը, որ պայթյունից մահացողը դեռ մարտի 30-ին 16 օրով ձերբակալվել էր` կրկին Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածք մուտք գործելու փորձի համար։
Ադրբեջանի երեք քաղաքացի է ականի վրա պայթել` պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից մեկը մուտք գործելու փորձի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր. ականի վրա պայթել են Շահին Վերդիևը, ինչպես նաև եղբայրներ Այդըն Ֆիրդովսի Գուլիևները։ Շահին Վերդիևը տեղում մահացել է, իսկ եղբայրները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Ադրբեջանի կենտրոնական հիվանդանոց։
Նշվում է նաև, որ իրավապահներն այցելել են դեպքի վայր։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Նոր Ղազանչիի տարածքում
Adrine Nidelyan
Գնում կանգնում ենք սահմանին, որ հովիվները կարողանան անասուններին արածացնեն․Արավուսի վարչակազմի ղեկավար
Adrine Nidelyan
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
Adrine Nidelyan
Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN
Adrine Nidelyan