Պատահարներ
Աբովյանում 80-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած և անօգնական թողած վարորդը հայտնաբերվել է
Adrine Nidelyan
Երեկ՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վրեժ Ա.-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 80-ամյա Ազատ Հ.-ին, ապա, նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել վրաերթի հետքեր: Այն հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ ոստիկանության Կոտայքի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Adrine Nidelyan
Սպիտակ քաղաքում այրվում է մանկապարտեզ
Adrine Nidelyan
Ողբերգական դեպք՝ Երևանում. Տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
Adrine Nidelyan
Խոշոր շղթայական ավտովթար Երևանում
Adrine Nidelyan
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0