Պատահարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. Տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
Adrine Nidelyan
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Կայքի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Adrine Nidelyan
Խոշոր շղթայական ավտովթար Երևանում
Adrine Nidelyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում արտասահմանցիների ավտոմեքենան ընկել է ձորը
Adrine Nidelyan
Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը
Adrine Nidelyan