Հասարակություն

Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս, որից նա իրավունք ունի օգտվել մինչև տարվա վերջ. Հայկական ժամանակ

Lilit A. 1 րոպե 1,259 դիտում
Յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին կտրվի մշակութային միջոցառման տոմս, որից նա իրավունք ունի օգտվել մինչև տարվա վերջ. Հայկական ժամանակ

Պատվաստվող հանրությանը միջոցառումների եւ մշակութային հաստատություններ այցելելու տոմսեր տրամադրելու կարգն արդեն պատրաստ է:

ՀՀ առողջապահության նախարարության ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մոտեցել է մեկնարկային փուլին: Պատվաստվող անձանց տրվելու են թատրոնների, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի ու թանգարանների տոմսեր:

 

Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր 10 պատվաստվողից մեկին տրվելու է տոմս, որով անձը հնարավորություն կունենա մինչեւ տարվա վերջ իր նախընտրած օրը եւ ժամին գնալ վերը նշված մշակութային կենտրոններ:

«Հույս ունենք, որ մեր նվիրած, կամ, այսպես ասած, խաղարկված տոմսերով քաղաքացիները կկարողանան հագեցած օր ունենալ»,- ասաց Խաչատրյանը:

 

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դեռեւս հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվող քաղաքացիները վիճակահանությամբ կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250