Հասարակություն

ՊԵԿ նախագահի աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը

Unknown 146 դիտում
ՊԵԿ նախագահի աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը

«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Վերջինս նշեց, այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգ է։

«Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, այդ կարգը պահպանվում է։ Կառավարությունն է որոշել»։

Վերջինս անդրադարձավ նաև տեղեկություններին, իբրև կադրային ջարդ է սկսել կոմիտեում։ Բադասյանը նշեց, որ փոփոխությունները բնական երևույթ են կրում։ Վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան և հիմնական գերակշիռ հատվածը համակարգի ներսից են։

«Կադրային ջարդ չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որը բնական է ցանկացած պետական մարմնի համար։ Կադրային քաղաքակնության հիմքում ընկած է մեկ սկզբունք՝ այն, որ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցների, որոնք ունեն համապատասխան պոտենցիալ՝ հարկային, մաքսային համակարգում ցուցաբերել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250