Պատահարներ

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 06-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա զոհ. Shamshyan. com

Gohar Vardanyan
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 06-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա զոհ. Shamshyan. com

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել  է «Ապարան» բժշկական  կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  ապա տեղափոխել «Ապարան» բժշկական  կենտրոն: Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը: 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են  մահացածների ինքնությունը:  

 

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ  վրաերթի  ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250