Պատահարներ

Երևանում Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Lilit A.
Երևանում Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն  ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքի գազավթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն  մի քանի  ժամ է, աշխատանքներ են կատարում՝ վնասված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250